IBF, IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ընդգծել է, որ իրեն ժամանակ է հարկավոր ապագայի հարցում կողմնորոշվելու համար: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը շաբաթ օրը, ժյուրիի միաձայն որոշմամբ, պարտվել էր Թայսոն Ֆյուրիին:
«Անցել է չորս օր, և ինձ դեռ ժամանակ է հարկավոր, որ հասկանամ, թե ինչ է կատարվել: Հետո ես կորոշեմ, թե ինչպես վարվել հետագայում: Բայց պետք է շնորհակալություն հայտնեմ իմ երկրպագուներին և ամբողջ թիմին, քանի որ նրանք միշտ աջակցել են ինձ:
Ես այս ընթացքում շատ զանգեր եմ ստացել, և ձեր բարի խոսքերն ինձ շատ են օգնում այդ դժվար պահերին: Կլիչկոյի պատմությունը դեռ շարունակվում է», – հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոնը: