Անկարան համաձայնվել է փակել թուրք-սիրիական սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ճնշման տակ Թուրքիան համաձայնվել է ամբողջովին փակել Սիրիայի հետ սահմանը, փոխանցում է Lenta.ru-ն:

Սահմանները կփակվեն՝ նավթի անօրինական տեղափոխման և զինյալների տեղաշարժման կանխման համար:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, մասնավորապես, հայտնել է, որ Թուրքիան համաձայն է փակել սահմանները:

Նրա խոսքով՝ մնում է փակել սահմանի 98 կմ տարածքը: Ընդ որում, Վաշինգտոնում նշում են, որ Թուրքիայի նախագահը լիովին համաձայն է ԱՄՆ-ի հետ՝ երկրի տարածքը պատշպանելու նպատակով սահմանները փակելու հարցում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն կոչ էր արել Թուրքիային փակել սահմանները և մեծացնել թուրքական զորքերի կոնտինգենտը Սիրիայի հետ սահմանի մոտ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս