Ժողովուրդ. Հովհաննես Սահակյանը` բնապահպանության նախարա՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթն արդեն գրել է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Ըստ թերթի տեղեկությունների` ՀՀԿ-ում արդեն քննարկվում են որոշ թեկնածուների անունները: Այս համատեքստում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը: Սահակյանը, ի դեպ, ժամանակին աշխատել է այս նախարարությունում: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, սակայն, նա ասել է, որ իրեն դեռ որևէ մեկը որևէ պաշտոն չի առաջարկել:




Լրահոս