
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն` այս տարվա առաջին երեք ամիսներին` Հայաստանից արտահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 3 տոկոսով: Սա ուշագրավ է այնքանով, որ այս տարվա աոաջին երկու ամիսների տվյալներով արտահանումը աճել էր 30 տոկոսով: Փաստորեն, մարտ ամսին արտահանման ծավալները կտրուկ նվազել են, ինչը կարող է պայմանավորված լինել պղնձի միջազգային գնի նվազումով: Հունվար-փետրվարի համեմատ հունվար-մարտին արտահանման աճի տեմպը նվազել է 10 անգամ: