Ֆրանսիայի Ազգային ժողովում դեկտեմբերի 3-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie պարբերականը տպագրված նոր համարում:
Նոր օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն է: 2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել: