Հրապարակ. Սպանված գյուղապետի նախկին մրցակիցը կառաջադրի՞ թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակն” այսօրվա համարում անդրադարձել է Պռոշյանում տիրող իրավիճակին` նշելով, որ գյուղում թեժացել է գյուղապետի ընտրության թեման: Թերթը մասնավորապես գրել է. “Կառավարության համապատասխան որոշումը դեռ չկա, սակայն Պռոշյանում թեման թեժ է: Բայց մի խոչընդոտ ամեն դեպքում կա` համագյուղացու ողբերգական մահը: Կան մարդիկ, ովքեր կառաջադրվեին, սակայն նրանց կաշկանդում է Մուրադյանի ողբերգական մահը: Մի տեսակ չեն համարձակվում, քանի դեռ հանցագործությունն էլ ամբողջությամբ չի բացահայտվել: Նրանցից մեկն էլ հանգուցյալ Հրաչ Մուրադյանի նախկին մրցակից Ար-թուր Մուրադյանն է, ում անունը ևս սկզբում շրջանառվում էր սպանության գործով: Նա դեռ չի կողմնորոշվում` առաջադրվի՞, թե՞ ոչ: Մինչդեռ նախորդ ընտրություններում Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցն էր, նույնիսկ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, հաղթանակի առիթով քեֆի ժամանակ վիճաբանություն էր եղել կողմերի միջև, և նախապես հենց այս վարկածն էին շրջանառում: Այս լարված հարաբերություններն էլ խոսք ու զրույցի թեմա են դարձել Պռոշյանում: Ապա հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր տեղեկություններով սպանությունից հետո նրան, ի թիվս գյուղի այլ բնակիչների, հրավիրել են ոստիկանություն` հարցաքննելու: Պատրաստվո՞ւմ է առաջադրվել, երեկ հարցրինք Արթուր Մուրադյանին:
 “Ասեկոս” կա, խոսակցություն, որ թեկնածուներ պիտի դնեն, բայց թե ով, ինչ, չի հետաքրքրում ընդհանրապես,- սրտնեղեց Մուրադյանն ու շարունակեց: 
– Ես հլը որ ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ մտադրություն ունեմ դնեմե: Այսինքն, կարո՞ղ ենք գրել, որ չեք առաջադրի Ձեր թեկնածությունը: “Դե էդ հարցին ես չեմ կարւս պատասխանեմե: Վերջնականապես չե՞ք որոշել, փորձեցինք ճշգրտում մտցնել: “էսի էն հարցն ա, որ վերջնականապես չեմ որոշել, բայց ես մտադրություն չունեմ հլը որ դնելու… Ստեղ էն հարցն ա, որ ես չգիտեմ` ով ոնց ա մտածում, ինչ ձև ա մտածում, ես մարտական ընկեր եմ կորցրելե: Արթուր Մուրադյանը վստահեցրեց, որ ՀՀԿ իրենց գրասենյակում ևս նման խոսակցություն չկա”:




Լրահոս