Էրդողանը և նրա ընտանիքը զբաղվում են նավթի անօրինական վաճառքով. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ընտանիքը զբաղվում են նավթի անօրինական վաճառքով, փոխանցում է «Գազետա»-ն:

Թուրքիայի նախագահն առաջարկել է բոլոր ցանկացողներին փաստարկներ ներկայացնել այն մասին, որ Թուրքիան նավթ է գնում իսլամիստներից, և այդ դեպքում նա հրաժարական կտա: Նման հնարավորությունն օգտագործել է ՌԴՊՆ-ն:

Այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ռուս զինծառայողները փաստարկներ են ներկայացրել Թուրքիայի նախագահի և նրա ընտանիքի՝ նավթի անօրինական առևտրի մեջ ներգրավվածության մասին:

ՌԴ ՊՆ տվյալների համաձայն, «Իսլամական պետությունը»-ը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է աշխատում նավթի անօրինական առևտրից, օրական՝ 3 մլն դոլար:

«Թուրքիան թալանում է իր հարևաններին և ֆինանսավորում ահաբեկիչներին»,-նշում են ՌԴ ՊՆ-ում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս