Էդվարդ ‪‎Նալբանդյանը կայցելի ‪‎Բելգրադ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կայցելի Բելգրադ։

Նախարարական խորհրդի լիագումար նիստին նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը։

Բելգրադում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ‪‎ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նախատեսված են ‪‎Հայաստանի արտգործնախարարի մի շարք այլ հանդիպումներ։




Լրահոս