
ՌԴ Քննչական կոմիտեում հարցաքննել են գործարար Գերման Ստերլիգովին, ում ադրբեջանական իշխանությունները մեղադրում են Լեռնային Ղարաբաղ այցի համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Վերջերս ինձ կանչեցին ՔԿ, որտեղ 2 աշխատակից ինձանից ցուցմունք վերցրին: Հարցեր էին ուղղում հիմնականում՝ կապված այն մեղադրանքների հետ, որոնք ներկայացրել է ադրբեջանական կողմը»,-հայտարարել է Ստերլիգովը:
Նրա խոսքով` քննիչներն ասել են, որ «Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում», և որ խոսքը նրա արտահանձնման մասին չէ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռուս գործարարին Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման էր հայտարարել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան