Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանը դեռ ընդդիմադիր դառնալ չի ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասել, թե ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է: Սակայն Ծառուկյանն ասել է՝ դեռեւս պետք չէ նման հայտարարություն անել, սպասե՛ք:
Իսկապե՞ս այդպես է: Մեր հարցին Ն. Զոհրաբյանը պատասխանեց. “Մենք բաց, հրապարակային կուսակցություն ենք, ցանկացած հարց կարող է քննարկելի լինել, այդ թվում նաեւ՝ պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը: Կարծում եմ՝ ժամանակն է վերանայել ԱԺ կանոնակարգ-օրենքի անհեթեթագույն դրույթը, համաձայն որի՝ ընդդիմություն լինել-չլինելը որոշվում է ԱԺ նստաշրջանում արված հայտարարությամբ”:
Ի դեպ, “Ժողովուրդ”-ը պարզեց, որ ԲՀԿ-ն կիրակի օրը ուսանողներից քննություն է “վերցրել”: Նրանց նախապես բաժանվել են հարցաշարեր ընտրական գործընթացի վերաբերյալ, եւ ովքեր լավ սերտել են դասն ու “ստացել” քննությունը, մայիսի 5-ին 20 հազար դրամ ստանալով՝ կդառնան ԲՀԿ վստահված անձինք:

Շարունակությունը`  “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս