Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինը, համագործակցելով տեղի ՀԿ-ներից մեկի հետ, հերթական բարեգործական ակցիան է իրականացրել:
Արցախյան ազատամարտում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների` ակնաբուժական հետազոտության կարիք ունեցող անդամների համար կազմակերպվել է համապատասխան հետազոտություն, որի հիման վրա տրամադրվել են նաև օպտիկական անվճար ակնոցներ: Նախաձեռնությունը կյանքի են կոչել հայ-ամերիկյան ակնաբուժական կենտրոնի բժիշկները: Ակցիան փուլային է և կկրի շարունակական բնույթ: