Armenian text to speach

Ժամանակ. Ինչո՞ւ Բեգլարյանը չի մասնակցում Տարոն Մարգարյանի քարոզարշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Ժամանակ” թերթը գրում է, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ Տարոն Մարգարյանի հանդիպմանը չէր մասնակցում ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նախկինում շատ ակտիվ էր Կենտրոնում եւ ՀՀԿ-ի քարոզարշավները հիմնականում ինքն էր կազմակերպում Կենտրոնում:
“ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին հարցրեցինք՝ եթե Գագիկ Բեգլարյանը, ով նախկինում շատ ավելի ակտիվ էր, այսօր չի մասնակցում, նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ում որոշակի խզում կա, եւ Բեգլարյանի թիմը չի մասնակցում Տարոն Մարգարյանի քարոզարշավին: “Այդ հարցը տվեք Գագիկ Բեգլարյանին: Բայց Գագիկ Բեգլարյանը մասնակցում է Տարոն Մարգարյանի ընտրություններին, ուղղակի ես չգիտեմ, կարող է մարդը վատառողջ է”,- ի պատասխան ասաց Նուշիկյանը: Մեր հստակեցմանը, թե հնարավո՞ր է` քանի որ Բեգլարյանը քաղաքապետի թեկնածու չեղավ կամ ավագանի, դա է պատճառը, ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց. “Ես կարծում եմ` դա ուղղակի ասեկոսեներ են: Համենայնդեպս, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ”:
Իսկ Տարոն Մարգարյանը կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նախ պատճառաբանելով, թե քաղաքացիների հետ է խոսում, իսկ հետո՝ ուղղակի նստեց մեքենան ու գնաց”,- գրում է “Ժամանակը” (Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում):



Լրահոս