Սերժ Սարգսյանի երդմնակալությունը Հայաստանի քաղաքացիներիս վրա նստել է մոտ 28 մլն դրամ` 67 հազար ԱՄՆ դոլար: “Ժողովուրդ”-ը պարզել է, որ ՀՀ նախագահի նստավայրը միայն 5.8 մլն դրամ հատկացրել է 5 ուղեգորգ գնելու համար, իսկ ավելի քան 17 մլն դրամ երդմնակալությանը մասնակցած պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների համար կազմակերպված միջոցառումների նպատակով: Ուշագրավն այն է, որ այդ օրվա միջոցառումներն իրականացրել է Արթիկ քաղաքում գրանցված ,Լոմա սիստեմսե ՍՊԸ-ն:
“Փաստորեն, կասկածելի լեգիտիմություն ունեցող Ս. Սարգսյանի ճոխ երդմնակալության համար հարկատուներիս գրպանից ահռելի գումարներ են ծախսվել, և սա այն դեպքում, երբ Հայաստանում բնակչության ավելի քան 30 տոկոսը պարզապես աղքատ Է: Ի դեպ, ընդգծենք, որ 28 մլն դրամը ծախսվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ թե որքան գումար է ծախսվել իրականում` օլիգարխների նվիրատվություններով, մնում է միայն ենթադրել”,- գրել է “Ժողովուրդը”:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում