Հրապարակ. Ս. Սարգսյանի դիտողությունից հետո ՀՀԿ երիտասարդները ակտիվացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետականները որոշել էին այս ընտրություններում ևս, ինչպես նախագահականում, մեկ հոգու քարոզչություն անել, ուստի ընտրողների հետ հանդիպումների, եթեր չէին գնում: ՀՀԿ “մոզգերից” մեկը որոշել էր, որ Տարոն Մարգարյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը, և ՀՀԿ-ականների երևալը կարող է բացասական ազդել: Նրանք հրաժարվում էին նաև ասուլիսներից, քննարկումներից, թոք-շոուներից: Միայն ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը դիտողություն էր արել երիտասարդներին, թե ինչու են պասիվ, երեկ սրանք միահամուռ հայտնվեցին ակումբներում, հարցազրույցներ տվեցին ու ձեռնամուխ եղան քարոզարշավին:
 




Լրահոս