Այն, որ կառավարության վերջնական ձեւավորումը տեղի կունենա մայիսի 5-ի ընտրություններից հետո, փաստ է։ Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը։
“Թեպետ ԲՀԿ-ն ակտիվորեն փորձում է հերքել կոալիցիա վերադառնալու մտադրությունը, այդուհանդերձ, մեր ունեցած տեղեկություններով, ընթանում են պորտֆելային բանակցություններ։ ԲՀԿ-ի համար սկզբունքային են համարվում սոցապ, քաղշինի եւ մշակույթի նախարարների պորտֆելները։ Հատկանշական է, որ մշակույթի նախարարի պորտֆելը ԲՀԿ-ն մտադրվածէ կրկին հանձնել ՕԵԿ-ական նախկին նախարար, այժմ ԲՀԿ-ի ավագանու ցուցակի անդամ Թամար Պողոսյանին։
Իսկ որպեսզի հասարակության աչքում հարթվի նաեւ Տիգրան Սարգսյանի նկատմամբ ունեցած ԲՀԿ-ականների հակակրանքը, չի բացառվում, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը վերանշանակվի այդ պաշտոնում ԲՀԿ քվոտայով, այդպիսով, ԲՀԿ-ն կունենա նաեւ փոխվարչապետի պորտֆել”,- գրում է “Իրավունքը”։