Ինչու չի կարելի հեռախոսով խոսել լիցքավորման ժամանակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար մեզանից շատերն են լսել, որ չի կարելի հեռախոսով խոսել լիցքավորման ժամանակ: Իսկ թե ինչու խորհուրդ չի տրվում, դրա մասին գիտեն քչերը:

Երբ հեռախոսը լիցքավորվում է, այն տաքանում է: Չնայած նրան, որ հեռախոսը սովորական տեսք է ունենում այդ պահին, այն, ինչ տեղի է ունենում ներսից, դուք չեք տեսնում: Ուշադիր եղեք, նույնիսկ եթե օգտվում եք հեռախոսից երկար ժամանակ և համոզված եք դրա անվտանգության մեջ:

8112266009_1bfb_8916

Իսկ եթե հեռախոսը փոքր արտադրական թերություն ունի կամ եթե ցանցում հաճախ են լարումներ լինում, երբ լիցքավորում եք հեռախոսը, պայթյունի վտանգը մեծանում է մի քանի անգամ:

charge

Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ լիցքավորելու ընթացքում հեռախոսով խոսելիս այն պայթում է: Արդյունքը սարսափելի է լինում՝ այրվածքներ, դիմածնոտային վնասվածքներ, տեսողության խնդիրներ և այլն:

11243727 (1)

Հետևեք անվտանգության այս միջոցներին. 

1. Մի խոսեք և մի խաղացեք լիցքավորման ընթացքում

2. Մի դրեք հեռախոսը մահճակալի կամ այլ արագ բռնկվող մակերեսի վրա

3. Եթե ձեզ զանգում են, պատասխանեք լիցքավորումից անջատելով հեռախոսը

Բջջային հեռախոսն օգտակար հայտնագործություն է, սակայն  պետք է պահպանել անվտանգության կանոններն ու չափազանց զգույշ օգտագործել այն:




Լրահոս