
Ապրիլի 23-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի 36-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1933 թ. ծնված Մ. Գրիգորյանի դին: