Հովիկ Աբրահամյանը «պա՞րտք» է սնանկացման եզրին հայտնված Արագած Ախոյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, սնանկացման եզրին հասած ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես «պարտք» են մնացել կատարած շինարարության մասով, որը բավականին լուրջ գումար է կազմում: Տալիս են Հովիկ Աբրահամյանի անունը. այդպե՞ս է` հարցրինք պարոն Ախոյանին։ «Ոչ-ոչ-ոչ. չկա նման բան,- վախեցած վրա բերեց նա։- Իսկ որտեղի՞ց է Ձեզ այդ ինֆորմացիան»: Ագռավն ասաց «վերեւից», իսկ հնարավո՞ր է առաջիկայում ՀՀԿ-ին անդամագրվեք։

«Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, չնայած հաջորդ խորհրդարանում պատադիր չէ, որ կուսակցական լինես, պետք է որեւէ թիմի մեջ լինես»: Հիմա ո՞ր թիմի մեջ եք: «Ոչ, անկախ եմ»: Մասնակցո՞ւմ եք «այո»-ի քարոզարշավին: «Իհա՜րկե, անպայման»: Մեն-մենա՞կ։ «2 ընտրություն անցած մարդ եմ, Արագածոտնում ունեմ հարգանք, պատիվ»: Ձեր նախկին ոխերիմ բարեկամ Արագածոտնի մարզպետի հե՞տ եք համագործակցում: «Այսպես ասենք` «այո»-ի մարզային շտաբի հետ»։ Որ գնահատվեք-դառնաք պատգամավո՞ր։ «Իշխանությունները պետք է որոշեն՝ մենք պե՞տք ենք, թե՞ ոչ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս