Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն կարող է ռևանշ մարտ անցկացնել Թայսոն Ֆյուրիի հետ և կփորձի վերադարձնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում IBF, IBO, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Ամանորյա նվեր ունեմ Թայսոն Ֆյուրիի եւ բռնցքամարտի բոլոր սիրահարների համար: Ես կօգտվեմ պայմանգրի այն կետից, որը հնարավորություն է տալիս ռեւանշ մենամարտ անցկացնել բրիտանացու դեմ: Մենամարտը նախապատրաստական փուլում է եւ տեղի կունենա 2016-ին»,- հայտնել է Կլիչկոն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում Ֆյուրին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել 39-ամյա Կլիչկոյին: