«Ռեալ»-ը կարող է հեռացվել Իսպանիայի գավաթի խաղարկությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը կարող է հեռացվել Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ մրցաշարի 1/16 եզրափակչի «Կադիս»-ի դեմ խաղում կիսապաշտպան Դենիս Չերիշևի մասնակցության պատճառով:

AS-ը հիշեցնում է, որ ռուս ֆուտբոլիստը որակազրկված էր, քանի որ «Վիլյառեալ»-ի կազմում իր վերջին խաղում ստացել էր երրորդ դեղին քարտը: Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներում երեք դեղին քարտ ստացած ֆուտբոլիստը մեխանիկորեն որակազրկվում է մեկ խաղով:




Լրահոս