Մեծ Բրիտանիան առաջին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Associated Press-ը:
Բրիտանական ՌՕՈւ «Տորնադո» 2 ինքնաթիռները բաց են թողել 6 ռումբ, որից հետո բարեհաջող վերադարձել են Ակրոտիրի ավիաբազա:
«Առաջին 2 «Տորնադո»-ները բարեհաջող վերադարձել են Ակրոտիրի ավիաբազա Paveway 6 ռումբ բաց թողնելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ բրիտանական խորհրդարանականներն աջակցել են երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկը՝ սկսել ավիահարվածներն ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Կողմ են քվեարկել 397-ը, դեմ՝ 223-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան