«Հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել». վարչապետը հանձնարարականներ տվեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր  կառավարության նիստից առաջ հայտարարեց, որ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը: Նա նշեց, որ այն առաջարկում է մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում:

Հովիկ Աբրահամյանը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՏՀՏ գործատուների միության հետ միազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել գաղափարը և առաջարկություններ ներկայացնել:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս