ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել “Առավոտ” օրաթերթի 23.04.2013թ. համարում զետեղված “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդման վերաբերյալ, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով:
“Պաշտոնապես հայտարարում ենք, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել”,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: