ՌԴ ՊՆ-ն հրապարակել է իսլամիստների նավթային կառույցների ուղղությամբ ավիահարվածների տեսանյութը (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին ճեպազրույց է անցկացրել Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ ռուսական զինված ուժերի պայքարի մասին. փոխանցում է Вести.ru-ն:

Ճեպազրույցի ընթացքում նոր տվյալներ են ներկայացվել և նոր տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրված են ահաբեկիչների նավթային կառույցների ուղղությամբ հասցված ավիահարվածները:

Ինչպես նաև ՌԴ ՊՆ-ն փաստարկներ է ներկայացրել Թուրքիայի նախագահի և նրա ընտանիքի՝ ահաբեկիչների հետ նավթային անօրինական առևտրի մեջ ներգրավվածության մասին:

Հրապարակվել են Հավսա-Քեբիր բնակավայրում նավթաարդյունաբերական կառույցների ուղղությամբ ավիահարվածները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս