Ապրիլի 22-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային օպերատիվ խումբը եւ ՃԿԿ արձագանքման խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում “Մերձ Տրանս” ՓԲԸ-ին պատկանող “Վոլվո” մակնիշի 454 ՍՕ 12 համարանիշի բեռնատարը (վարորդ` 50-ամյա Հովհաննես Մկրտչյան) դուրս է եկել երթեւեկելի մասից, շրջվել եւ բռնկվել:
Հ. Մկրտչյանը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարի խցիկից եւ տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել` 18.11-ին:
Այրվել է 2 անվադող, վառելիքի բաքը, մասնակի` կցորդը եւ վարորդի խցիկը: