Իսլամիստները հրապարակել են ռուս լրտեսի մահապատժի տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում նոր տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է զինյալների շարքերը ներթափանցել փորձող լրտեսների համար մահացու հետևանքները:

«Իսլամական պետության» ռուս զինյալը մահապատժի է ենթարկում «Գարուն» մականունով ռուս լրտեսին՝ որպես նախազգուշացում Ռուսաստանի համար:

Այս մասին հայտնում է SITE-ի մոնիթորինգային խումբը:

Ավելի ուշ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը մեկնաբանել է ահաբեկիչների կողմից հրապարակած տեսանյութը, որում, իբր, ռուս լրտեսին մահապատժի են ենթարկում: Նա նշել է, որ մասնագետները պետք է պարզեն տեսանյութի հավաստիությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս