Ապրիլւ 23-ը գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է:
1995-ին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Փարիզում անցկացվող Գերագույն համաժողովում որոշվել է հարգանքի տուրք մատուցել գրքերին և հեղինակներին: Օրը պատահական չէ որոշված 1616 թ. ապրիլի 23-ին մահացել են համաշխարհային գրականության ճառագող աստղեր Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Այդ օրը ծնվել կամ մահացել են նաև հանրահայտ հեղինակներ Մորիս Դրյուոն, Հ. Լակսնեսը, Վլադիմիր Նաբոկովը, Ջ. Պլան և Մանուել Մեխիա Վալյեխոն: Այդ իսկ պատճառով, Համաշխարհային գրականության համար խորհրդանշական այս օրը, առիթ է հանդիսացել Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա հռչակման համար: