
Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 10.04-ին տեղեկություն է ստացվել, որ “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ի Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում մոտակա ժայռից ժայռաբեկոր է կախվել. առկա է քարաթափման վտանգ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: