Չեխիայի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Պատվիրակության ղեկավարն ու անդամները Չեխիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են սուրբ նահատակների հիշատակը։

Չեխ խորհրդարանականները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։




Լրահոս