«Պատվաստանյութերի անվտանգություն և հակացուցումներ». դասընթաց մասնագետների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ կազմակերպված «Պատվաստանյութերի անվտանգություն և հակացուցումներ» թեմայով եռօրյա դասընթացն այսօր ամփոփեց արդյունքները:

Դասընթացի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել իմունականխարգելման ոլորտի բազմակողմանի գիտակ և միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Ֆրեդերիկո Մարտինիոն-Տորեսը, ինչպես նաև վերջինիս օգնական Իրեն Ռիվերո Կալլեն։

Պատվաստումների անվտանգության, արդյունավետության, կեղծ և իրական հակացուցումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատշաճ և լիարժեք վարման ուղղությամբ նորագույն մոտեցումները ներկայացվեցին մասնակիցներին: Միաժամանակ, տրվեց համապարփակ, հիմնավոր և ապացուցողական տեղեկատվություն պատվաստումների արդյունավետության վերաբերյալ` ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ առանձին երկրների օրինակով:

Բուռն և ինտերակտիվ քննարկումներ ծավալվեցին պատվաստումների կողմնակի երևույթների առանձին դեպքերի և պատվաստանյութերի վերաբերյալ փաստերի ու առասպելների պարզաբանումների շուրջ:

Կարևորելով դասընթացի արդյունավետությունը և մասնագիտական ներուժի շարունակական ուսուցման պահանջը, առաջիկայում նախատեսվում է նմանատիպ դասընթացներ կազմակերպել նաև հանրապետության բոլոր մասնագետների համար:




Լրահոս