Սոչիի օդանավակայանում «Իսլամական պետության» կողմնակիցների են բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիի օդանավակայանում բերման են ենթարկել ծնունդով միջինասիացիների, ովքեր փորձել են Թուրքիա մեկնել, որպեսզի դրանից հետո մեկնեն Սիրիա և միանան «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորմանը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրանք հայտնվել են իրավապահ մարմինների դիտակետում՝ Սոչի-Ստամբուլ թռիչքի համար փաստաթղթերի ձևակերպման ժամանակ: Նրանք վնասված փաստաթղթեր են ներկայացրել:

Նշվում է, որ ներկա պահին  ծնունդով միջինասիացիների՝ Ռուսաստանի տարածք ներթափանցման հանգամանքները պարզվում են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս