ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում, որ Կալիֆոռնիայի գնդակոծությունն ահաբեկչություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի օրն անհայտ անձինք կրակ են բացել Կալիֆոռնիայի Սան-Բերնարդինո քաղաքում. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել, սակայն ոստիկանությունը սկսել է նրանց հետապնդումը, որի արդյունքում ձերբակալվել են մի կին և մի տղամարդ: Ձերբակալման ընթացքում ոստիկան է վիրավորվել:

Ավելի ուշ սահմանափակ հնարավորություններով մարդկանց աջակցության ցուցաբերման կենտրոնի շենքում ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել: Զինված անձինք ներխուժել են շենք և կրակ բացել: Գնդակոծության հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս