Իրանը միացել է Սիրիայում իսլամիստների դեմ ավիահարվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանը մտադիր է կոորդինացնել գործողությունները ռուսական ռազմական ղեկավարության հետ. փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով Al-Rai պարբերականի աղբյուրներին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ռազմական մեքենաներն ուղևորվել են Տիաս օդանավակայան, որը գտնվում է Հոմս քաղաքից ոչ հեռու, որտեղից ավելի ուշ առաջին ռազմական թիռչքը կկատարի՝ ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ:

Նշենք, որ Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական համագործակցությունը նոր մակարդակի վրա դրվեց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրեց իրանական կողմից փոխանցել ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի օրինակները: Իրանին C-300 համակարգերի մատակարարման հարցով 1 մլրդ դոլար արժողությամբ գործարքը դադարեցվել էր՝ 2010թ. Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրների հետ կապված, սակայն այժմ դրա իրականացումը վերականգնվել է:

Թարգմանիչ՝  Քրիստինե Պողոսյան 




Լրահոս