Newsru.com-ը գրում է, որ Թաթարստանում 65-ամյա թոշակառու կինը փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին հարսի հետ: Տարեց կինը բենզին է լցրել իր որդու նախկին կնոջ վրա և այրել: Բարեբախտաբար, կինը ողջ է մնացել:
Ըստ նախնական տեղեկությունների` սկեսուրը նման քայլի է դիմել որդու ամուսնալուծությունից հետո ունեցվածքի բաժանման հետ կապված հարցերի պատճառով: