Երկար սպասված «մանդարինային» սեզոնը բացված է, ժամանակ, երբ նարնջագույն շրջանակները զարդարում են սեղաններն ու կախարդում իրենց բույրով:
Մանդարինները ոչ միայն համեղ են, այլև` օգտակար:
Հետևելով այս խորհուրդներին, այլևս դեն չեք նետի մանդարինի կեղևները:
1. Մանդարինի թեյ
Մանդարինի չորացրած և մանրացրած կեղևը կարելի է ավելացնել թեյի մեջ: Այն հիանալի պրոֆիլակտիկ միջոց է մրսածության դեմ:
2. Խոհանոցի «օգնական»
Այն անուշ բույր կհաղորդի թխվածքների կամ խմիչքների մեջ օգտագործման դեպքում:
3. Մանդարինի ցուկատ
4. Թուրմեր տարբեր հիվանդությունների դեմ
Մանդարինի թուրմն օգտագործում են մրսածության և նույնիսկ բրոնխիտի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է կեղևը լցնել տաք ջրի մեջ, թողնել կրակին 5-6 րոպե և թրմել մոտ մեկ ժամ: Օգտագործել կես բաժակ օրական 3 անգամ ուտելուց 15 րոպե առաջ:
5. Կոսմետոլոգիական միջոց
Հատկապես օգտակար է մանդարինի ջուրը: Այն պատրաստելը բավականին հեշտ է: Կտրտած կեղևի վրա ավելացրեք գոլ ջուր, թողեք մեկ օրվա ընթացքում և թրմեք: Այն նաև օգտագործվում է որպես սկրաբ: Չորացրած կեղևը շոգեխաշում են և լվանում դրանով մարմինը: Եռակի օգուտ՝ մերսում, հաճելի բույր և վիտամիններ մաշկի համար:
6. Միջոց ցեցերի դեմ
Դրեք այն զգեստապահարանում և ազատեք հագուստը ցեցերից:
7. Պաշտպանեք բույսերը
8. Համեմունք
Մանրացրած կեղևը հիանալի համեմունք է, որը ոչ միայն անուշ բույր է հաղորդում, այլև լավացնում է մարսողությունը:
9. Օդը թարմացնող միջոց
10. Կրեատիվ դեկորացիաներ
11. Մի փոքր ջերմություն
12. Եվ, իհարկե, ամանորյա տրամադրություն