Այս պահին Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը, որին է միացել արդեն երրորդ օրը նստացույց անցկացնող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Այստեղ են կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀ ԱԺ-ի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով հանդես եկավ ելույթով:
Սակայն պետք է նկատել, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում չէ. նա չի մասնակցի հանրահավաքին:
Armlur.am-ը փորձեց պարզել, թե ինչն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը չի եկել ասելու իր «ոչ»-ը հանրության համար հույժ կարևոր այս պահին, հայտնելու իր կարծիքը մոտալուտ հանրաքվեի մասին: Մեզ հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս պահին վատառողջ է: