Գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որն ամփոփելիս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ զորակոչի ուղղությամբ 2012թ. կատարված հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում գրանցվել են կարևոր հաջողություններ, ապա ավելացրել, որ գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու։
 
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զորակոչային աշխատանքներին մասնակցող բոլոր պատասխանատու մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ:
 
“Աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել: Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը: Կարող են հիմնովին վերանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալ-իրավական նախապատրաստության իրականացման վրա: Մենք պետք է իրականացնենք բոլոր մեխանիզմները զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար”,- ասել է նա:
 
ՀՀ պաշտպանության նախարարը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել և ուղենշել հետագա անելիքները:




Լրահոս