Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ին, առավելապես` արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 4-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ին գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը` 6-8 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-ին հնարավոր է թույլ ձյուն, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: