Երկու տարի շարունակ անչափահաս աղջիկը դաժան և մղձավանջային կյանք է ապրել հարազատ հոր կողքին: 2013-14թթ. Արմավիրում ահասարսուռ դեպք է բացահայտվել: 44-ամյա տղամարդն իր անչափահաս դստերը ամենաստոր ձևով սեռական շահագործման է ենթարկել՝ սեփական պահանջմունքները բավարարելու նպատակով:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Հ.-ն իր անչափահաս դստեր նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել`պոռնկագրական տեսաֆիլմեր և նկարներ ցուցադրելով, սեռական կյանքին վերաբերվող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելով, անպարկեշտ ձևով հպվելով նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում` շոյելով սեռական օրգանները՝ նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնել և բավարարել սեփական սեռական պահանջմունքները:
Բացի այդ, պարզվում է՝ 2014թ. հունիս-հուլիս ամիսներին խոշտանգել է իր խնամքի տակ գտնվող երեխային, նրան պարբերաբար ծեծել, արգելել հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ աղջկա շփումները՝ դրանով մարմնական և հոգեկան երկարատև տառապանքներ պատճառելով անչափահաս դստերը:
Ավելին, իրենց բնակավայրի ամայի տարածքներից մեկում իր մեքենայի սրահում, ֆիզիկական ուժ կիրառելով, դստեր կամքին հակառակ` կենակցել է նրա հետ: Հաջորդ օրը նույն տեսարանը կրկնվել է նաև նրանց բնակարանում:
Տղամարդը կալանավորված է: Սակայն ոչ մի տեսակի պատիժ չի կարող անչափահաս երեխայի հոգեկան տանջանքները փոխհատուցել, առավել ևս ջնջել հիշողությունից կյանքի սարսափելի դրվագները: