ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունն իր 95-ամյակի միջոցառումների կազմակերպման համար ծախսել է 3 մլն 238 հազար դրամ: Ընդ որում, ոստիկանությունն իր գնումները կատարել է մեկ անձից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազմակերպում» անվան տակ ոստիկանությունը գնումներ է կատարել քաղաքացի Կարեն Զադիրյանից եւ Արամ Աղաջանյանից: Զադիրյանը ոստիկանության մշակութային կենտրոնի բեմահարթակին տեղադրել է էկրան` 24 քմ չափով, լուսային արտացոլումով ծածանվող եռագույն դրոշ, ՀՀ ոստիկանության զինանշան եւ «95-ամյակ» գրվածք: Իսկ Աղաջանյանից ոստիկանությունը բեմահարթակի ձեւավորման համար վարձակալել է «6×4 չափով լեդ-կուլիսներ` բեմի երկու կողմերում, երեք շարքով ՀՀ եռագույն դրոշի պատկերներով»: Յուրաքանչյուրի համար ոստիկանությունը վճարել է 1.6 մլն դրամ:




Լրահոս