Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՈՒԵՖԱ-ի գրասենյակում՝ շվեցարական Նիոնում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016/2017 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի հավաքականները:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Նիոնից տեղեկացրեց ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում 2016 թ. նոյեմբերի 10-ից 15-ը:




Լրահոս