Ինչպես արդեն հայտնել էինք, հանրապետականներն այսօր ժամը 18:00-ից հավաքվել էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում` քննարկելու դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի հետ կապված հարցեր:
Armlur.am-ը տեղեկացավ, որ քննարկումը հրավիրել և անցկացրել է անձամբ Սերժ Սարգսյանը: Մոտ 2 ժամ տևած խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետները, ովքեր Գործադիր մարմնի նիստի սկսվելուց առաջ հերթով դուրս եկան գրասենյակից և հեռացան:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն Armlur.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ինչ քննարկում է տեղի ունեցել, և ինչու են իրենց կանչել ՀՀԿ գրասենյակ: Մյուս մարզպետները ևս ակնհայտորեն չէին ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: