Մի հարսանիքին ավելի շատ մարդ է գալիս, քան ՀԱԿ-ի հանրահավաքին. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով պատգամավոր Վարդան Օսկանյանի գրառմանը, թե ինչ պետք է անի հանրապետականը, եթե «Ժառանգություն»-ը հաղթի գալիք խորհրդարանական ընտրություններին, Շարմազանովը նշեց, որ պատգամավոր Օսկանյանը հերթական անգամ կարդացել և չի հասկացել Սերժ Սարգսյանի հարցազրույցի իրական բովանդակությունը: Նրա խոսքով, հարցը ոչ թե նրա մեջ է, որ «Ժառանգությունը» կընտրվի կամ չի ընտրվի, այլ այն, որ ամենաբարձր ձայներ ստացածն ու ղեկավարը կարող են հակասություններ ունենալ, որն էլ կհանգեցնի կառավարման ճգնաժամի:

Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի այսօրվա հանրահավաքին, Շարմազանովը նշեց, որ այսօրվա հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքի ժամանակ: «Մի հարսանիքին ավելի շատ մարդ է գալիս, քան ՀԱԿ-ի հանրահավաքին», – հավելեց նա:




Լրահոս