Բոյկոտից տուժում են այն քաղաքական ուժերը, որոնք գնում են այդ ճանապարհով. Շարմազանովը` Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոյկոտելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և չի մասնակցի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բոյկոտից տուժում են այն քաղաքական ուժերը, որոնք գնում են այդ ճանապարհով:

«Յուրաքանչյուր  մարդ պետք է ունենա հստակ դիրքորոշում: Պարոն երկրորդ նախագահն ունի մեծ փորձառություն և ինքն է որոշում ինչպես վարվել: Եթե ինքն է որոշել այդպես վարվել, ապա դա իր խնդիրն է», – նշեց Շարմազանովը:




Լրահոս