ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության շենքի հետնամուտքից հեռացող մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ զգացողություն ունի որպես մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար եւ, առհասարակ, ինչ ակնկալիքներ ունի. արդյոք կնշանակվի նախարար: «Գիտեք, որքան տարի որ ես նախարար եմ, ինձ այդ հարցը մշտապես տվել են, ու ես հոգնել եմ այդ հարցին պատասխանելուց: Ինձ համար հետաքրքիր հարց չէ, քանի որ ինձ համար տարբերություն չկա՝ ես նախարար եմ, թե նախարարի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց նա: Հարցին՝ «Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր ապագան, ի՞նչ եք կարծում, կնշանակվե՞ք նախարար», Հ. Պողոսյանը պատասխանեց. «Ո՞վ կարող է այս հարցին պատասխանել, ես չեմ կարող պատասխանել, ես աշխատում եմ եւ այլ բան չեմ կարող ասել»:




Լրահոս