Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում «Բորուսիա»-ի հետ բանակցություններ կսկսի գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ. հայտարարել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան:
«Մխիթարյանն անցկացնում է ֆանտաստիկ մրցաշրջան: Հաջորդ ամիս մենք «Բորուսիա»-ի ղեկավարների հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և տեսնենք, թե ինչ կստացվի դրանից: Հենրիխն այն ֆուտբոլիստը չէ, որն ակումբ է փնտրում գումարի կամ երկրի համար: Նա իր որոշումը կայացնում է հօգուտ այն ակումբի, որում կունենա առաջ գնալու հնարավորություն»,- նշել է գործակալը: