Նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու է հեռացել քաղաքական դաշտից, ինչու չկա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության շարքերում: «Ես ՀՀ քաղաքացի եմ, որպես կուսակցության անդամ չկամ: Այժմ զբաղված եմ գյուղատնտեսական աշխատանքներով: Ես քաղաքական դաշտից դուրս չեմ եկել: Ես Կոնգրեսի կողքին եմ, կուսակցության անդամ չեմ, բայց միշտ էլ ՀԱԿ-ին եմ համակրել, եթե ինչ-որ խնդիր կա, ու ես կարող եմ աջակցել, ես պատրաստ եմ, բայց որպես կուսակցական չեմ մասնակցում կուսակցության աշխատանքներին»,-ասաց նա:
ՀԱԿ-Ի ԿՈՂՔԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ