«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որն ընդամենը 40 տարեկան է, իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում եղել է պետական կառավարման համակարգի ծառայող: Սակայն դա նրան չի խանգարել, որպեսզի պետական մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով կարողանա 15 մլն դրամ, 80 հազար դոլար եւ 2 հազար եվրո դրամական միջոց կուտակել: Այդ տվյալները նշված են նրա պաշտոնական հայտարարագրում:
Դժվար է ասել, թե Վիգեն Սարգսյանը վերջին տարիներին ինչու հատկապես դարձավ իշխանական վերնախավի սիրելին. գուցե այն պատճառով, որ նա ե՞ւս սկսեց պետական պաշտոն զբաղեցնելով՝ հարստանալ, թե՞ ԱՄՆ-ի հետ ունեցած նրա կապերն են այդ «վստահության» պատճառը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վիգեն Սարգսյանի անվան շուրջ մամուլում սկանդալային հրապարակումներ տարածվեցին, որոնցում ակնարկվում էր Սարգսյանի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների «փոխադարձ սիրո» մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: