ՀՀ Արագածոտնի մարզի Դպրեվանք համայնքը դպրոց չունի: Համայնքի աշակերտների թիվը 7-ն է, իսկ բնակիչներինը՝ 75: Համայնքի ղեկավար Արամայիս Ղասաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գյուղի աշակերտները հաճախում են հարեւան Արուճ գյուղի դպրոց: Եթե բարձրաձայնենք, որ դպրոց չունենք, կսարքե՞ն: Մեր գյուղը փախստականներով է բնակեցված: Դրա համար էլ այստեղ դպրոց չեն կառուցում»: Նրա խոսքով՝ գյուղում երիտասարդ ընտանիք չկա, բոլոր բնակիչները թոշակառուներ են: Դպրեվանքում վերջին անգամ երեխա ծնվել է 7-8 տարի առաջ: Բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ:
ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ