«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը գեղարվեստական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Առաջին դեմք»: Ֆիլմում գլխավոր դերում է երգիչ, Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած Արամ MP3-ն, նա մարմնավորում է նախագահին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, «Արմքոմեդի» հաղորդման հեղինակներ Նարեկը եւ Սերգեյը: Ստեղծագործական կազմն առայժմ չի ցանկանում բացել փակագծերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: